Այսօր `փետրվարի 19-ին , շիրակցիները տոնում են «Շիրակի ձմեռ» ամենամյա միջոցառումը: Տոնը առանձնահատուկ է նրանով, որ միայն շիրակցիներն են տոնում այն: Այն շարժական տոներից է ու նշվում է ձմռան ավարտին` ազդարարելով ձմռան ավարտը Շիրակում:
Միջոցառման ժամանակ մեծ խարույկ են վառում, ըստ ժողովրդական հավատալիքների այսպիսով ջերմացնում են մթնոլորտը:
Այս տոնը գյումրեցիներն հաճախ տոնում են Սուրբ Սարգսի տոնի հետ: Դրա համար էլ պարտադիր Շիրակի ձմեռը շնորհավորելու է գալիս Սուրբ Սարգիս զորավարին խորհրդանշող ձիավորը: Գյումրեցի երիտասարդները ողջունում են նրան` հավատալով, որ կհայտնվի իրենց երազում:
Տոնը մեծ ժողովրդականություն է վայելում հատկապես նրա համար, որ անցկացվում է Մայր Հայաստան կոչվող համալիրում` գյումրեցի երգիչների ու պարային խմբերի ընկերակցությամբ: Այս տոնին մասնակցում են Շիրակի մարզի բոլոր համայնքների դպրոցականները:



























