«Պետության կողմից բուհերը առ այսօր ֆինանսավորվում են ուսանող թվով, սա խորհրդային տարիներից մնացած համակարգ է, որն այլեւս իրեն չի արդարացնում : Բուհերը հիմա փորձելու են ինքնուրույն փնտրել ու գտնել ֆինանսավորման ուղիներ»,- փետրվարի 19-ին Գյումրիում` ռեկտորների արտագնա նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը 

Քննարկվել է նաեւ այս տարի շրջանավարտների պակասի հարցը: Ըստ նախարար Աշոտյանի, ռեկտորներն անելու են ամեն ինչ ուսանողների պակասի մարտահրավերին դիմակայելու համար` հիշեցնելով, որ շրջանավարտներ չեն լինի միայն 2011-ին, իսկ 2012-ին  հնարավոր է  նրաց թիվը սպասվածից շատ լինի:

Արմեն Աշոտյանը խորհուրդ  է տվել հնարավորինս  զերծ մնալ մասնագետ կադրերի  կրճատումից, մինչդեռ ռեկտորները հավասատիացնում էին՝ այլ ելք չեն ունենալու, քան գնալ այդ քայլին: