Սաուդյան Արաբիան հայտարարել է կառավարական երեք նոր մարմինների ստեղծման մասին, որոնք ուղղված են լրագրող Խաշոգջիի սպանությունից հետո երկրում հետախուզական գործունեության բարելավմանը՝ տեղեկացնում է Reuters-ը։
Թագավոր Սալմանը հրամայել է վերակառուցել հետախուզական ծառայությունն այն բանից հետո, երբ իշխանությունները խոստովանեցին, որ լրագրողին սպանել են սաուդյան հետախուզության եւ անվտանգության ծառայությունների մի խումբ գործակալներ։
Պետական լրատվական SPA գործակալությունը հայտնել է, որ ռազմավարության եւ զարգացման հարցերով, իրավաբանական հարցերով, արդյունավետության եւ ներքին վերլուծության հարցերով կառավարական նոր գրասենյակները կոչված են ապահովել ազգային անվտանգության քաղաքականությանը, միջազգային իրավունքին եւ մարդու իրավունքների համաձայնագրերին հետախուզական գործունեության համապատասխանությունը։




























