Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցություններից մի խումբ ամերիկյան սենատորներ Թրամփին կոչ են անում հրաժարվել Սիրիայից զորքերի դուրսբերման ծրագրից՝ տեղեկացնում է AP-ն։

Լինդսի Գրեմը, Բոբ Մենենդեսը, Ջեկ Ռիդը հայտարարել են, որ իրենք ավելի ու ավելի են սատարում այն բանաձեւին, որը նախագահին կոչ է անում փոխել իր ռազմավարությունը։

Գրեմի խոսքերով՝ Թրամփի այդ որոշումն ուրախացրել է Ռուսաստանի, Իրանի եւ «Իսլամական պետության» ղեկավարներին։ «Մենք բոլորս անհանգստացած ենք հետեւանքներով»,- հավելել է նա։