Կառավարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը:
Դրանով նախանշվում են հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք ելակետային պետք է լինեն 2019-2022 թվականներին ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի եւ, արդյունքում՝ կոռուպցիայի աստիճանական նվազեցման եւ հաղթահարման համար:
Մշակվել եւ հրապարակվել է նաեւ Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը:





























