ԱՄՆ-ն Իրաքին 90 օրով ազատել է Իրանի դեմ պատժամիջոցներից, որպեսզի նրան թույլ տա Թեհրանից էլեկտրաէներգիայի ներմուծումը շարունակել, փոխանցում է Reuters-ը:

Իրաքի էներգետիկ հատվածը կրիտիկական վիճակում է եւ ներքին պահանջարկի բավարարման համար բավականաչափ էլեկտրաէներգիա չի արտադրում: Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները, որ ուժի մեջ են մտել նոյեմբերին, սպառնում են երկրին զրկել իր գլխավոր մատակարար Իրանից:

ԱՄՆ-ն սկզբում Իրաքին պատժամիջոցներից ազատել էր 45 օրով, որ նա կարողանա իր հարեւանից էլեկտրաէներգիա եւ գազ գնել՝ միաժամանակ որոնելով նոր մատակարարների:

ԱՄՆ Պետքարտուղարությունից Associated Press-ին հայտնել են, որ պատժամիջոցներից ազատելու ժամկետը կերկարացվի 90 օրով:

Ութ այլ երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, Հնդկաստանը եւ Ճապոնիան ստացել են 6-ամսյա արտոնություն՝ նրանց ժամանակ տրամադրելով Իրանից էներգակիրների ներմուծումը կրճատելու համար: