Բելգիայի Ֆիլիպ թագավորն ընդունել է թագավորության վարչապետ Շառլ Միշելի հրաժարականը, որն ավելի վաղ այն միապետին էր ներկայացրել էր իշխող կոալիցիայի պառակտումից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Թագավորը համաձայնվել է կառավարության հրաժարականին եւ նրան հանձնարարել կատարել ընթացիկ գործերը: Նա հայտարարել է քաղաքական կամքի մասին երաշխավորելու երկրի հաջող կառավարումը մինչեւ առաջիկա ընտրությունները (նախատեսված են 2019 թվականի մայիսի 26-ին)»,- նշված է Թագավորական պալատի հայտարարության մեջ:
Այսպիսով, արտահերթ ընտրություններ չեն լինի: Բելգիայի վարչապետ Շառլ Միշեկը հրաժարական է տվել իշխող կոալիցիայի պառակտումից հետ:





























