Երեւանում փետրվարի 22-ին կմեկնարկի «Խոսենք հայերեն» մշակութային քարոզարշավը:
Բացի այդ, Գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանում (Աբովյան 13) կներկայացվեն «Դորլինգ Քինդերսլի»-ի «Իմ առաջին գիրքը» հանրահայտ շարքի հայերեն հրատարակությունները:
Գրքերի շարքը հայերեն է թարգմանել եւ հրատարակել «Վէմ» հրատարակչությունը 2010թ.: Բանախոսելու են «Վէմ» հրատարակչության ղեկավար տեր Մեսրոպ քահանա Արամյանը եւ «Խոսենք հայերեն» մշակութային քարոզարշավի գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն պրն Ռալֆ Յիրիկյանը:



























