Նոր Զելանդիայի Կրայստչերչ քաղաքում տեղի ունեցած 6,3 բալ հզորությամբ երկրաշարժի հետեւանքով շուրջ 65 մարդ է զոհվել, հայտնում են նորզելանդական իշխանությունները: Հրշեջ ծառայության տվյալներով, փլատակների տակ են մնացել բազմաթիվ մարդիկ:
Նոր Զելանդիայի Հարավային ափում տեղի ունեցած հզոր երկրաշարժն արձանագրվել է տեղական ժամանակով 12:51-ին (Գրինվիչի ժամանակացույցով` 23:51-ին): Երկրաշարժի Էպիկենտրոնը եղել է Կրայստչերչից 10 կիլոմետր հարավ-արեւելք ընկած տարածքը: Տեղի բնակիչները ահազանգում են հրդեհների, էլեկտրաէներգիայի անջատումների,սելավների, ինչպես նաեւ ավերված տներում փակված մնացած մարդկանց մասին: Մասամբ կամ ամբողջությամբ փլվել են մի քանի շենքեր ու շինություններ:





























