Ոստիկանության «Վանաձոր» կայարանի գծային բաժանմունքի ծառայողները փետրվարի 21-ի երեկոյան «Քոբեր-Թումանյան» գծահատվածից, շարժակազմերի անվտանգ երթեւեկությունն ապահովող սարքավորումներ եւ երկաթյա գամեր գողանալու կասկածանքով, Ձորագետ գյուղի մոտակայքում գտնվող խորտկարանից բերման են ենթարկել 47-ամյա Կարեն Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ հունվարի 30-ին նշված գծահատվածից գողացել է շարժակազմերի անվտանգ երթեւեկությունն ապահովող 475 սարք եւ երկաթյա 34 գամ:
Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:




























