ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոն Քըրքը հանդիպում է ունեցել Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովի հետ։ Հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի առեւտրային ներկայացուցիչը ողջունել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցելու՝ Ռուսաստանի կողմից վերջերս կրկին ցուցաբերած հետաքրքրվածությունը։
Ռուսաստանը «G-20»-ի կամ աշխարհի զարգացած 20 երկրներից միակն է, որին առայժմ չի հաջողվել ընդգրկվել ԱՀԿ-ում: Ռուսաստանի ներկայացրած հայտը, մասնավորապես, սառեցվել էր անցած տարվա օգոստոսյան ռուս-վրացական պատերազմի հետեւանքով։



















