ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ (թվով 5 մարդ) շնորհակալագիր են հղել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Նշված ուսանողները, ովքեր մեկնել էին Եգիպտոսի Արաբական Հանրապետություն` արաբերեն լեզվի վերապատրաստման դասընթացների, շնորհակալություն են հայտնում Եգիպտոսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանին, նրա տիկնոջը` Ժենյա Մելքոնյանին եւ հյուպատոս Հրաչ Փոլադյանին երկրում հեղափոխության պատճառով ծայր առած անկարգությունների ժամանակ իրենց ՀՀ դեսպանատանն ապաստան տալու եւ անվտանգությունն ապահովելու համար:
Ուսանողներն անչափ սպավորված են նրանց ցուցաբերած հոգատարությունից եւ ուշադրությունից: «Շատ լավ է, որ մեր երկիրն արտերկրում նման արհեստավարժ դիվանագետներ են ներկայացնում: Իսկ ՀՀ քաղաքացիները կարող են վստահ լինել, որ հանձինս հայկական դեսպանության ներկայացուցիչների, Եգիպտոսում ունեն կազմակերպված եւ սրտացավ աջակիցներ»,-ասված է ուսանողների շնորհակալագրում:



























