Փետրվարի 23-ին Նոր Զելանդիայում հարգանքի տուրք են մատուցում նախօրեին երկրաշարժից զոհվածների հիշատակին։ Վերջին 80 տարիների ընթացքում այս երկրաշարժը ամենակործանարարն է եղել, որին զոհ է գնացել 75 մարդ, եւս 300-ը գտնվում են փլատակների տակ, հաղորդում է «Վեստի.ru»-ն։ Փրկարարական աշխատանքները, ոչ մի րոպե չեն դադարում։ Շատ վայրերում կրկնակի փլուզման վտանգ կա, որի արդյունքում չեն կարողանում ծանր տեխնիկա օգտագործել, քարերի կույտերը մերկ ձեռքերով են մաքրում։ Մեկ օրում փլատակների տակից հարյուր մարդու կյանք են փրկել։ Ժամերն անցնում են,իսկ կենդանի մնանցած մարդկանց գտնելու հույսը մարում է։
Երկրաշարժի էպիկենտրոնը Քրայսթչերչից 5կմ հեռու է գտնվում, որն իր ազգաբնակչությամբ 2-րդն է Նոր Զելանդիայում։ 400-հազար բնակչություն ունեցող քաղաքը ամբողջովին փլուզվել է։ Երկրի պատմության մեջ սեւ տառերով կգրվի այս օրը։ Աղետի գոտում արտակարգ իրավիճակ է հայտարարված:





























