Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 21-ի երեկոյան եւ այսօր գիշեր կայացած առեւտրային շրջանների արդյունքներով նավթի գները գրանցել են զգալի անկում: Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 3,69 տոկոսով եւ կազմել 68,69 դոլար՝ մեկ բարելի համար, իսկ Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինը կրճատվել է 3.23 տոկոսով եւ սահմանվել 69.71 դոլար՝ մեկ բարելի համար:
Նշենք, որ 1 բարելը 159 լիտր է:



















