Նոր Զելանդիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 92-ի: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին, երկրի վարչապետ Ջոն Քեյը տեղեկացրել է, որ զոհերի թիվը կշարունակի աճել, քանի որ նոր դիակներ են հայտնաբերվում:
Ավելի վաղ խոսվում էր 75 զոհի մասին:
22 փետրվարին Քրայսթչերչ քաղաքի մոտ տեղի ունեցած 6,3 մագնիտուդ ուժգնության երկրաշարժը լուրջ ավերածությունների պատճառ է դարձել: Անհայտ կորածների թիվը շուրջ 300 է:





























