Ինդոնեզիայում կինը հրկիզել է իր ամուսնուն, երբ վեջինս թույլ չի տվել նրան մուտք գործել իր բջջային հեռախոս:

Ինչպես գրում է  Metro-ն, կինը խնդրել է ամուսնուն մուտքի կոդն ասել, երբ նա վերանորոգելիս է եղել տանիքի սալիկները: Նրանք սկսել են վիճել։ Ամուսինը տանիքից իջել է եւ հարվածել նրան։

Նրանք սկսել են կռվել իրար հետ։ Այդ ժամանակ կինը բռնել է բենզինով լի տարան,  լցրել ամուսնու վրա եւ կրակի տվել կրակայրիչով:

Հրդեհն օգնել է մարել ականատեսներից մեկը: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է երկու օր անց: Կինը ձերբակալված է: