Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 19-ին, ժամը 00:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Բրյուսով թաղամասի թիվ 63 շենքի մուտքում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարաններից մեկի (սեփականատերը՝ Ռ. Չ.) ննջասենյակում՝ մահճակալին, այրվում են 2 վերմակ եւ 1 ներքնակ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:02-ին, մարվել՝ 01:13-ին:





























