Օրեր առաջ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ԱԱԾ Շիրակի մարզային վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններով, հատուկ օպերացիա են իրականացրել, որի արդյունքում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին են բերման ենթարկել Հնդկաստանի Հանրապետության 2 քաղաքացու, հայտնում է Shamshyan.com-ը:

Նրանք են՝ 38-ամյա Սուլխվինդեր Սինղը և 32-ամյա Սադիշ Կումարը: Պարզվել է, որ նշված անձինք վարձակալությամբ բնակվում են Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի մի բնակարանում, նաև վարձակալությամբ շահագործում են Գյումրիի 137 շենքի 9-րդ մասնաշենքի 39 և 40 տաղավարները, որտեղ պահում են ԱՄՆ արժույթի կեղծ թղթադրամներ և դրանք պատրաստելու համար նախատեսված առարկաներ ու սարքեր: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 202 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Սինղը հայտնի է «Սուկի» մականվամբ, իսկ Ս. Կումարը՝ «Ջոնի»: