Starbucks սրճարանների ցանցի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Շուլցը ուսումնասիրում է 2020 թվականի ԱՄՆ նախագահի ընտրություններում մասնակցության հնարավորությունը: Այս մասին, հղում անելով երկու աղբյուրներին, հայտնում  է CNN-ը:

Հեռուստաալիքի զրուցակիցներից մեկը հայտնել է, որ Շուլցի օգնականները ուսումնասիրում  են որպես  անկախ թեկնածու առաջադրվելու հնարավորությունը, թեեւ այլ տարբերակներ էլ են քննարկվում:

«Շուլցը մտածում է իր ապագայի մասին եւ եթե ինչպես ավելի լավ ծառայի երկրին»,- պատմել է աղբյուրը:

Նշվում է, որ Շուլցը Starbucks ցանցում պաշտոնը թողել է 2018-ին: