Լոս-Անջելեսի դատարանում կայացած դատական նիստում, որտեղ քննվում էր գողության փաստը` կատարված ամենասկանդալային ամերիկյան աստղ Լինդսի Լոհանի կողմից, դատավոր Քիթ Շվարցը վիրավորել է դերասանուհուն:

Քիթ Շվարցը լսումների ժամանակ բացատրել է Լոհանին, թե իր համար որեւէ նշանակություն չունի, թե ով է նա: «Ես թքած ունեմ, որ դուք Լինդսի Լոհանն եք»,- հայտարարել է դատավորը:

Դատավորը նախնական լսումների ժամանակ հայտարարել է, թե եթե դերասանուհին ճանաչի իր մեղքը, պատժաժամկետն ավելի քիչ կլինի, քան եթե նա դա անի դատավարության ընթացքում: Լոհանին մինչեւ երեք տարվա ազատազրկում է սպառնում: Նախկինում Լոհանն ու իր ներկայացուցիչները հերքում էին մեղադրանքները:

Լինդսի Լոհանը, ով վերջին շրջանում պարբերաբար խնդիրներ է ունենում օրենքի հետ, այժմ էլ մեղադրվում է Վենիս քաղաքի Kamofie&Company ոսկերչական խանութից թանկարժեք ապարանջան գողանալու մեջ