Գյումրիի նորակառույց Մուշ թաղամասում բնակարանները շահագործման են հանձնվել ամռանը, բայց մինչեւ այսօր թաղամասն ամբողջովին բնակեցված չէ: 1056 բնակարաններից բնակեցված է շուրջ 600-ը: Թաղամասում առկա մի շարք թերություններին գումարվել է նաեւ ջեռուցման խնդիրը: Բազմաբնակարանների ջեռուցման լոկալ համակարգերը տեղադրված են չափորոշիչներին անհամապատասխան:
«Ջեռուցման կաթսանների մեծ մասը չեն համապատասխանում շենքերի նախագծերին, խողովակները ծխատարներից նեղ են եւ վտանգավոր շահագործման համար», -ասում է Հազարնիկ Մաթեւոսանը, ով 9 ամիս առաջ է տեղափոխվել թաղամաս, իսկ նրա հարեւան Հասմիկ Երեմյանն էլ հաստատում է նրա խոսքը:
Նշենք, որ ներկայումս Մուշ 2 թաղամասում իրականացվում է պետական բնակարանաշնության երկրորդ փուլը, որի շրջանակներում նախատեսված է շահագործման հանձնել շուրջ հազար եւ ավելի բնակարան:



























