ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել են ավիացիոն ոլորտում «շաթդաունի»՝ ԱՄՆ դաշնային հաստատությունների աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով առաջացած խնդիրների մասին՝ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) հայտնել է օդանավակայաններում առաջացած խնդիրների եւ աշխատակիցների բացակայության մասին, որոնք «շաթդաունի» պատճառով անաշխատունակության տեղեկանք են վերցնում, քանի որ չեն վճարվում։
ԱՄՆ դաշնային հաստատությունների մոտ քառորդ մասը Մեքսիկայի սահմանին պատի կառուցման շուրջ Թրամփի եւ դեմոկրատների տարաձայնությունների պատճառով դեկտեմբերի 22-ից աշխատում է կրճատված գրաֆիկով։ 800 000 պետական աշխատողներ մնացել են առանց աշխատավարձի։




























