Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում փետրվարի 22-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժն արդեն 113 մարդու կյանք է խլել, 228-ը դեռ համարվում են անհետ կորած, հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով ոստիկանության սուպերինտենդանտ Դեյվ Կլիֆֆիի հայտարարությունը։
Ավելի վաղ հայտնում էին 102 զոհերի եւ 226 անհետ կորածների մասին:
Ըստ սեյսմիկ ծառայության հաղորդման, 6,3 մագնիտուտով երկրաշարժի էպիկենտրոնը շատ մոտ է գտնվել քաղաքին։ Ցնցման ալիքները 4 կմ խորություն են ունեցել:
Երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարված, իսկ աղետի գոտում պարետային ժամ:





























