ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառում է կատարել ընտրողների հետ խարդախությունների մասին եւ կապել է այն մոլորեցնող վիճակագրության հետ, հաղորդում է MIGnews-ը:
Նա ասել է, որ Տեխասի պետքարտուղարը հետաքննում է նախորդ ընտրությունների իրավական կարգավիճակը:
Թրամփն ասել է. «Տեխասում քվեարկել էին 58 000 քաղաքացիներ, 95 000 ոչ քաղաքացիներ գրանցվել էին քվեարկության համար: Այս թվերը միայն այսբերգի գագաթն են: Ամբողջ երկրում, հատկապես Կալիֆորնիայում, ծաղկում են խարդախություններն ընտրողների հետ: Պետք է դրա վերջը տալ»,-ասվում է հայտարարության մեջ:




























