ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ արտակարգ դրության ռեժիմի հայտարարումը ամերիկա-մեքսիկական սահմանին պատի շինարարության համար միջոցներ ստանալու բոլոր հնարավոր տարբերակներից լավագույնն է: Այս մասին հայտնել է The Washington Post պարբերականը՝ վկայակոչելով Սպիտակ տանն իր աղբյուրներին:

Նրանց տեղեկություններով՝ հանգստյան օրերին ԱՄՆ առաջնորդն իր օգնականներին ասել է, որ երկրում ԱԴ ռեժիմի հայտարարումն այս պահին լավագույն տարբերակն է: Նրա կարծիքով՝ առաջիկա շաբաթներին այդ որոշման ընդունումը կարող է ճնշում գործադրել Կոնգրեսի վրա՝ բյուջեի մեջ պատի շինարարության ֆինանսավորումը ներառելու համար:

Սպիտակ տան աշխատակիցներից մեկը Թրամփի որոշումը գործադիր իշխանության համար համարել է կառավարության աշխատանքի վերականգնում «մաքուր էջից», այլ ոչ թե նահանջ, ինչպես ներկայացնում են դեմոկրատները: Պարբերականի տեղեկություններով՝ Թրամփին ամենաշատը վշտացնում է այն, որ լրատվամիջոցներն իր գործողությունները դեմոկրատներին զիջում են անվանում:

Դրանից բացի, ըստ պարբերականի, Սպիտակ տանը վեճեր են ընթանում գործող իշխանության համար ԱԴ ռեժիմի հետեւանքների շուրջ: ԱՄՆ նախագահի խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշները վստահ է, որ դեմոկրատները իմիգրացիոն բարեփոխումների հարցում վերջնարդյունքում կհամաձայնվեն աշխատել ԱՄՆ վարչակազմի հետ: Սպիտակ տանն առընթեր առեւտրի հարցերով Ազգային խորհրդի ղեկավար Պիտեր Նավարոն, իր հերթին, կարծում է, որ ԱԴ-ն այս գործընթացում հաջողության կհանգեցնի: