ԱՄՆ-ն նախատեսում է մինչեւ 2025 թվականը Ճապոնիայում նոր հզոր ոչ ցամաքային ռադար տեղակայել՝  միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներից (ՄԲՀ) իր պաշտպանական համակարգի ամրապնդման շրջանակներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Yomiuri-ին:

Նմանատիպ ռադար նախատեսվում է նաեւ տեղակայել 2023 թվականին, Հավայան կղզիներում`ավելի լայն ծածկույթի ապահովման համար: Նշվում է, որ նման հսկողության համակարգը կոչված է գրանցելու ՄԲՀ-ի մեկնարկը, ներառյալ՝ բջջային գործարկման սարքը, եւ փոխանցել տեղեկություններ՝ մեկնարկի վայրի եւ գծի մասին՝ Կալիֆորնիա եւ Ալյասկա նահանգներում գտնվող հակահրթիռային կայանքների օգնությամբ:

Կորեական թերակղզուն ռադարի ավելի մոտ գտնվելու շնորհիվ ԱՄՆ-նառաջին հերթին ցանկանում է վերացնել ԿԺԴՀ-ի կողմից հրթիռային հարվածի սպառնալիքը: Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում վերահսկողության համակարգերի հզորացման անհրաժեշտության մասին համապատասխան հոդվածն ավելի վաղ  ընդգրկվել էր նաեւ ԱՄՆ ՀՀՊ համակարգի հետագա զարգացման նոր ռազմավարության մեջ:

Պարբերականը նշում է, որ նման հզոր ռադարը կարող է լուրջ ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա, եւ, հետեւաբար, Վաշինգփոնի ծրագրերը, ամենայն հավանականությամբ, քննադատության են ենթարկվելու Ճապոնիայում տեղական իշխանությունների կողմից: Բացի դրանից, 2023-ին Ճապոնական կողմը մտադիր է Յամահուտի եւ Ակիտա պրեֆեկտուրաներում տեղակայել երկու ամերիկյան Aegis Ashore վերերկրյա պաշտպանական համակարգեր: Սա նաեւ բացասական արձագանք է առաջացրել պրեֆեկտուրային վարչակարգերում:

ՀՀՊ ամերիկյան համակարգի հետագա զարգացման նոր ռազմավարությունը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է հունվարի 17-ին եւ հրապարակվել է ԱՄՆ պաշտպանությաննախարարության կողմից: Այն, մասնավորապես, կենտրոնանում է տիեզերքում հրթիռային սպառնալիքների հայտնաբերման համակարգերի գործարկման հեռանկարների վրա, որը, Վաշինգտոնի տեսանկյունից, թույլ կտա զրկել ԱՄՆ-ի հակառակորդներին իրենց դաշնակիցներին զսպելու հնարավորությունից: Փաստաթղթում նաեւ հատուկ ուշադրություն է  դարձվում  ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի ներկայիս հնարավորությունները կատարելագործելու ծրագրերի վրա` պոտենցիալ թշնամու հարձակումներց դեմ գերձայնային եւ թեւավոր հրթիռների կիրառմամբ  արդյունավետ պաշտպանության համար: