Վաշինգթոնը եւ նրա մերձավոր դաշնակիցները Կարակասում օրինական իշխանություններին տապալելու բացահայտ կուրս են վարում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մեզ մտահոգում է այն, թե Վենեսուելայի նկատմամբ ինչ են անում ԱՄՆ-ն եւ նրա մերձավոր դաշնակիցները՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր հնարավոր նորմերը եւ ըստ էության՝ վարելով այս լատինաամերիկլյան երկրում օրինական իշխանության տապալման բացահայտ կուրս»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովի կարծիքով՝ Վենեսուելայի ընդդիմության ղեկավարությունը Վաշինգթոնից ստանում է Կարակասի իշխանություններին ոչ մի զիջման չգնալու հրահանգներ: «Մեր տեղեկություններով՝ այս շարժման ղեկավարները, որ հայտարարել են երկիշխանության մասին, ըստ էության, Վաշինգթոնից ստանում են զիջման չգնալու հրահանգներ, մինչեւ ռեժիմը այս կամ այն եղանակով իշխանությունից չհրաժարվի»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը: