Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը նշանակում է, որ ֆրանսիական ջիհադականները, որոնք այնտեղ կալանավորված են, կվերադառնան Ֆրանսիա։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Քրիստոֆ Կաստաները՝ հավելելով, որ վերադառնալուց հետո նրանք կձերբակալվեն։
BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում նախարարը հայտարարել է, որ ֆրանսիացի ջիհադականների մի մասն արդեն վերադարձել է։ Նրա խոսքերով, նրանք բոլորն անմիջապես կկալանավորվեն եւ կկանգնեն դատարանի առջեւ։
Ֆրանսիացի ջիհադականները կազմում են «Իսլամական պետություն» խմբավորմանը միացած եվրոպացիների ամենամեծ կոնտինգենտը։




























