Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ իր թեկնածությունն է առաջադրելու պետության ղեկավարի պաշտոնում՝ եւս մեկ ժամկետով: Այս մասին նա հայտարարել է Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում ելույթի ժամանակ, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
«Ես ընտրողների մանդատն եմ խնդրում՝ ապահովելու եվրոպական եւ եվրոատլանտյան ինտեգրման անշրջելիությունը, երաշխավորելու մեր անկախության անշրջելիությունը, վերականգնելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, տալու Ուկրաինային շահավետ խաղաղություն, ավարտին հասցնելու ուժեղ, բարգավաճ պետության կառուցումը, որը կարող է ապահովել յուրաքանչյուր ուկրաինացու համար կարգ ու կանոն, բարեկեցություն եւ անվտանգություն, քանի որ բարեկեցությունը, անվտանգությունը եւ կարգ ու կանոնը ոչ պակաս կարեւոր են, քան բանակը, լեզուն եւ հավատը»,- հայտարարել է նա։





























