Խումբը, որ իրեն «ԻՌԱ» է անվանում, իր վրա է վերցրել Լոնդոնդերիում հունվարի 19-ին տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը՝ հայտնում է Derry Journal-ը։

Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանությունը հայտարարել է, որ հետաքննության հիմնական ուշադրությունը սեւեռված է եղել «նոր ԻՌԱ»-ի վրա, որը ոչ մեծ թվով այն խմբերից մեկն է, որոնք հանդես են եկել 1998թ․ խաղաղ համաձայնագրի դեմ։

«Մենք նաեւ նախազգուշացնում ենք նրանց, ովքեր համագործակցում են բրիտանացիների հետ, որ նրանք պետք է անհապաղ հրաժարվեն, քանի որ այլ նախազգուշացումներ չեն լինելու»,- ասվում է խմբի հայտարարության մեջ։