73-ամյա ֆրանսիացի նավաստին զբոսանավով անսովոր շուրջերկրյա մրցավազքի հաղթող է ճանաչվելել՝ ծովում անցկացնելով 212 օր՝ առանց ժամանակակից գործիքների, հաղորդում է AP-ն:
Ժան Լյուկ Վան Դեն Հիդը երեքշաբթի իր Rustler 36 առագաստանավով հասել է Ֆրանսիայի արեւմտյան Les Sables d'Olonne նավահանգիստ: Անցյալ տարվա հուլիսից մեկնարկած 19 նավաստիներից միայն 5-ն է շարունակել մասնակցել մրցավազքին:
Վան Դեն Հիդին ողջունողների թվում էր բրիտանացի ծովագնաց Ռոբին Նոքս Ջոնսթոնը, ով 50 տարի առաջ նվաճել էր «Ոսկե Գլոբուս» մրցավազքը:
Մրցավազքին նավաստիները մասնակցում են՝ օգտագործելով սեկստանտներ եւ թղթից քարտեզներ, եւ միայն հազվադեպ են շփվում արտաքին աշխարհի հետ`կարճալիք ռադիոհաճախականությամբ:




























