Անսովոր ցրտեր կլինեն ԱՄՆ-ի արեւելքի մեծ մասում՝ Դակոտայից մինչեւ Մեյն։ Ձյան առատ տեղումներ կլինեն ընդհուպ մինչեւ Ալաբամայի եւ Ջորջիայի հարավային շրջաններ՝ հայտնում է Reuters-ը։
Միջին արեւմուտքում ջերմաստիճանն իջել է մինչեւ -17,8-ի։ Իշխանության տեղական մարմինները փակել են հարյուրավոր դպրոցներ, իսկ ավիաընկերությունները հետաձգել են ավելի քան 1000 չվերթներ։
Ազգային հիդրոմետ ծառայության հաղորդագրություններով՝ միջին արեւմուտքում առավել ուժեղ կտուժեն Չիկագոյի եւ հյուսիսային Իլինոյսի շրջանները, որտեղ ջերմաստիճանը կնվազի մինչեւ -46։
Սառնամանիքները կապված են բեւեռային ճակատի հետ, որը սովորաբար պտտվում է Հյուսիսային բեւեռի շուրջը, սակայն հասնում է մինչեւ ԱՄՆ-ի հարավ։
Չիկագոյում կփակվեն բոլոր դպրոցները։ FlightAware.com ծառայության տվյալներով՝ Չիկագոյի միջազգային օդանավակայանից չվերթները կհետաձգվեն։




























