ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Կոնգրեսում բանակցությունների մասնակիցները, ովքեր աշխատում են սահմանների անվտանգության հարցում փոխզիջման համաձայնագրի վրա, դրանում ներառեն Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու միջոցների հատկացումը՝ հայտնում է AP-ն։
Թրամփը Twitter-ում գրել է, որ եթե բանակցությունների մասնակիցները «չքննարկեն կամ չվերանայեն պատի կամ ֆիզիկական արգելքի շինարարությունը, նրանք իզուր ժամանակ են կորցնում»։
Այդ հարցում Թրամփի համառությունը հանգեցրեց կառավարության աշխատանքի մասնակի դադարեցմանը։ Անցյալ շաբաթ Թրամփը համաձայնել էր ժամանակավոր գործարքի, որը թույլ կտա վերսկսել կառավարության աշխատանքը, քանի դեռ բանակցողները աշխատում են սահմանների անվտանգության երկարաժամկետ գործարքի իրականացման ուղղությամբ։
Դեմոկրատները կտրականապես դեմ են պատի կառուցմանը։





























