Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ «զինվորական դասալիքները», որոնք երկրից փախել են Կոլումբիա, դավադրություն են պատրաստում՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք բախվում ենք դավադրությունների հետ, եւ մենք դրանց ամեն օր հաղթում ենք։ Զինվորական դասալիքների խումբը դարձել է կոլումբիական օլիգարխների վարձկան եւ դավադրություն է պատրաստում Կոլումբիայում, որպեսզի պառակտի Բոլիվարյան զինված ուժերը»,- չորեքշաբթի զինվորների առաջ իր ելույթում ասել է Մադուրոն։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոլումբիայի կառավարությանը հրամայել է իրեն (Մադուրոյին) սպանել, եւ եթե իր հետ մի բան պատահի, պատասխանատուն այդ երկրները կլինեն։





























