Ռուսաստանի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում առողջապահության, կրթության, շրջակա միջավայրի պաշտպանության, տարերային աղետների դեմ պայքարի, հիվանդություններին հակազդեցության եւ աղքատության դեմ պայքարի ոլորտներում նախագծեր են իրականացվում։ Այս մասին Հայաստանում ՌԴ դեսպանությունում անցկացված «Միջազգային զարգացմանը նպաստելու ասպարեզում Ռուսաստանի Դաշնության գործունեության մասին» համաժողովում հունվարի 30-ին հայտարարեց ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը։ Նրա խոսքերով, աջակցության մակարդակով, որ Մոսկվան ցուցաբերում է ՄԱԿ կայուն զարգացման ոլորտում նպատակներին հասնելու ծրագրի համար, Հայաստանը արտասահմանյան գործընկերների մեջ առաջին տեղում է։
Ընդ որում, նա նշեց, որ Ռուսաստանը հետեւողականորեն զարգացնում է արտասահմանյան գործընկերներին նշված ծրագրերի իրականացման համար օգնության տրամադրման ջանքերը։ «Նախընտրելի ուղղությունների թվում են ԱՊՀ եւ ԵՏՄ երկրները, որոնք ավանդաբար սերտ տնտեսական, մշակութային կապեր ունեն մեր երկրի հետ։ Դրանց մեջ առաջին տեղում, իհարկե, Հայաստանի Հանրապետությունն է»,- նշեց Կարասինը։ Այդ ծրագիրը, նրա խոսքերով, Հայաստանում իրականացվում է երկկողմ եւ բազմակողմ հիմունքներով։ Երկկողմ հարթակում առանձնանում են նպատակային ֆինանսական գրանտները, ապրանքների եւ ծառայությունների անհատույց մատակարարումները, ինչպես նաեւէ տրամադրվում են հասանելի վարկեր։ Բազմակողմանի աջակցությունը, ռուսական ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքերով, իրականացվում է միջազգային ինստիտուտների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցությամբ։ «Ռուսաստանի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում առողջապահության, կրթության, շրջակա միջավայրի պաշտպանության, տարերային աղետների դեմ պայքարի, վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդություններին հակազդեցության եւ աղքատության դեմ պայքարի ոլորտներում նախագծեր են իրականացվում»,- ասաց փոխնախարարը։
Ռուսաստանի եւ ՄԱԿ ԶԾ համագործակցությամբ, ինչպես նշեց Կարասինը, Հայաստանի տարածքում իրականացվում են մի շարք, այդ թվում՝ գյուղական համայնքների աջակցության նախագծեր։ Դրա համար, նրա խոսքերով, արդեն հատկացվել է 5 մլն դոլար եւ էլի 3 մլն դոլար ուղղվել է զբոսաշրջության զարգացմանը։ «UNAIDS-ի ուղղությամբ աշխատանք է տարվում վերահսկողության, պրոֆիլակտիկայի եւ ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՎ-ի վերահսկման ոլորտում։ 6 տարվա ընթացքում ծրագրի իրականացման համար տրամադրվել է 16 մլն դոլար։ Ավելի քան 20 միլիոն է կազմում ՄԱԿ ԶԾ ընդհանուր բյուջեն՝ կայուն զարգացման ոլորտում։ 2016թ․ UNICEF մանկական հիմնադրամին տրամադրվել է 60 հազար դոլար։ Հաջողությամբ իրականացվում են UNIDO, FAO ոլորտի ծրագրերը»,- նշեց Կարասինը։ Նա նաեւ հույս հայտնեց, որ Ռուսաստանի քաղաքականությունն այդ ուղղությամբ կամրապնդի միութենական գործընկերությունը երկու պետությունների միջեւ։





























