ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին իր «վճռական աջակցության» մասին։ Ինչպես հայտնում է Սպիտակ տունը, հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը նշել է, որ աջակցում է Գուայդոյին «ժողովրդավարության վերականգնման պայքարում»։
Գուայդոն շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Վենեսուելայի եւ տարածաշրջանի ազատության ու բարգավաճման գործընթացին ԱՄՆ-ի հավատարմության համար։ Զրուցակիցները պայմանավորվել են պարբերաբար կապի մեջ լինել՝ հանուն «Վենեսուելայում կայունության հաստատման եւ երկրների միջեւ հարաբերությունների վերականգնման»։





























