ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հերթական անգամ փորձել են բացատրել, որ ուժեղ սառնամանիքները չեն նշանակում, որ գլոբալ տաքացում տեղի չի ունենում։

ԱՄՆ օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների վարչությունը Twitter-ում տեղադրել է համապատասխան հղում, որտեղ, այսպես ասած, պարզ բացատրություններ են այն մասին, թե ԱՄՆ-ում ռեկորդային սառնամանիքները չեն նշանակում, որ գլոբալ տաքացում չկա։

Թրանփը մեկ անգամ չէ, որ կասկած է հայտնել գիտնականների եւ փորձագետների փաստարկների վերաբերյալ՝ գլոբալ տաքացումն անվանելով առասպել։ Այդ է պատճառը, որ նա դուրս եկավ Կլիմայի մասին փարիզյան համաձայնագրից, որը 2020 թվականից պետք է կարգավորի մթնոլորտում ածխաթթու գազի նվազեցման միջոցները։