Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի մեծ պալատը Ռուսաստանին պարտավորեցրել է 10 մլն եվրո վճարել քաղաքացիների արտաքսման Վրաստանի հայցով՝ որպես փոխհատուցում մի խումբ մարդկանց՝ նրանց արտաքսելու եւ այդպիսով բարոյական վնաս հասցնելու համար՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ՄԻԵԴ-ը «16-ը 1-ի դեմ» ձայների հարաբերակցությամբ վճռել է , որ Ռուսաստանը պարտավոր է 10 մլն եվրո վճարել Վրաստանին՝ կապված բարոյական վնասի հետ, որ հասցվել է Վրաստանի առնվազն 1,5 հազար քաղաքացիների»,- ասվում է փաստաթղթի մեջ։
2014թ․ հուլիսի 3-ին ՄԻԵԴ մեծ պալատը հրապարակել էր Ռուսաստանի դեմ Վրաստանի միջպետական բողոքի վերաբերյալ վճիռ՝ կապված 2006թ․ սեպտեմբերից մինչեւ 2007թ․ հունվարն ընկած ժամանակահատվածում ՌԴ-ից Վրաստանի այն քաղաքացիների վարչական վռնդումների եւ արտաքսումների հետ, որոնք կոպտորեն խախտել էին ՌԴ միգրացիոն օրենսդրությունը։ Դատարանը որոշել էր, որ Ռուսաստանի կողմից խախտվել են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ, սակայն չէր որոշակիացրել դրամական փոխհատուցման չափը։
2015թ․ հուլիսին Վրաստանը դիմել էր ՄԻԵԴ-ին՝ պահանջելով Ռուսաստանից 70,32 մլն եվրո գանձել «բարոյակն վնասի փոխհատուցման համար»։





























