2018 թվականի ընթացքում Հայաստանում սպառողական գները աճել են 2.5 տոկոսով: Այս մասին նշված է ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներում:

Հատկանշական է, որ պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է ընդամենը 1.4 տոկոսով: Այսինքն պետական աշխատողները, թանկացման պայմաններում, սկսել են սպառել ավելի քիչ ապրանքներ եւ ծառայություններ, հետեւաբար նրանց կենսամակարդակը զգալիորեն նվազել է: