Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Լոռու մարզային վարչությունների ծառայողների համատեղ բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբին Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել եւ հունվարի 31-ին, ժամը 15.30-ին, Մոսկվա-Երեւան չվերթով Հայաստան է տեղափոխվել 33-ամյա Էդգար Օ.-ն:

Նա 2010թ. մայիսի 20-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: