Ոստիկանության Նաիրիի քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 31-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժին է ներկայացել 43-ամյա Ղեւոնդ Դ.-ն:

Նա 2014թ. օգոստոսի 12-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի (Խուլիգանությունը) եւ 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: