Իսրայելի գլխավոր դատախազը հայտարարել է, որ իրավաբանական որեւէ հիմք չկա, որը կարող է խանգարել իրեն կոռուպցիայի մեղադրանք ներկայացնել վաչապետ Բենիամին Նեթանյահուին մինչ ապրիլի 9-ի ընտրությունները, եթե նա որոշի, որ նման քայլն արդարացված է, տեղեկացնում է Ռոյթըրսը։
Իսրայելի գլխավոր դատախազ Ավիչայ Մանդելբլիթն ասել է, որ իր թիմը դեռեւս ուսումնասիրում է գործի նյութերը եւ մտադիր է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնել։
Նեթանյահուին սպառնում է մեղադրանք կաշառակերության երեք դեպքով։ Նա ժխտում է որեւէ իրավախախտում իր կողմից եւ հետաքննությունն անվանում է վհուկների որս։
Նեթանյահուն նախկինի պես ընտրությունների ֆավորիտն է, բայց հանրային կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ նրա ամենաուժեղ մրցակիցներից մեկը՝ նախկին գեներալ Բենի Հանցը, հաջողությունների է հասել։
Մանդելբլիթն ասել է, որ տեղեկացրել է Նեթանյահուի փաստաբաններին, որ ոչ մի խոչընդոտ չկա որոշում ընդունելու եւ այն հրապարակելու համար, եթե այդպիսին կա՝ քննարկելու համար վարչապետին վերաբերող գործի կամ դրա մի մասի վերաբերյալ մեղադրական եզրակացության հնարավորությունը՝ մինչեւ ընտրությունների օրը»։
Նեթանյահուն ասել է, որ դուրս չի գա պայքարից, անգամ եթե Մանդելբլիթը հայտարարի, թե մտադիր է ընդունել ոստիկանության դիմումը՝ նրան մեղադրանք ներկայացնելու համար։





























