Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 31-ին, ժամը 22:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի քարի գործարանի մոտակայքում գտնվող անասնագոմում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տեղի ուժերով անասունները դուրս են բերվել անասնագոմից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:33-ին, մարվել՝ 00:46-ին:
Այրվել են անասնագոմի (մոտ 560 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 120 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:




























