Երիտասարդ շոտլանդացի քաղաքական գործիչ, շոտլանդական խորհրդարանի անդամ 24-ամյա Ռոսս Գրիրը վրդովմունքի ալիք է բարձրացրել՝ անվանելով Մեծ Բրիտանիայի լեգենդար վարչապետ Ուինսթոն Չերչիլին «սպիտակ ռասայի գերազանցության կողմնակից» եւ «սերիական մարդասպան», հաղորդում է Fox News-ը:

Գրիրն այդ հակասական հայտարարությամբ պատասխանել էր Պահպանողական կուսակցության հայտարարությանը, որն արվել էր հունվարի 5-ին՝ Չերչիլի մահվան տարելիցի օրը:

Մասնավորապես, Գրիրը նշել էր, որ ռազմական ժամանակաշրջանի բրիտանական վարչապետը, որը կառավարում էր երկիրն ու պայքարում նացիստական Գերմանիայի դեմ, ինքը «սպիտակի գերազանցության կոմնակիցն» էր:

Երիտասարդ քաղաքական գործչի այդ թվիթը պատասխանն էր պահպանողականներին, որոնք Չերչիլին կոչել էին «պատմության մեծագույն բրիտանացի»:

Ավելի ուշ BBC-ին տված հարցազրույցում Գրիրն իրենն է պնդել՝ նշելով, որ նրա հայտարարությունները «պատմականորեն ճշգրիտ են եւ անվիճելի»:

«Չերչիլն, անկասկած, սպիտակ ռասայի գերազանցության կողմնակից էր եւ սերիական մարդասպան: Խնդիրն այն է, որ այստեղ՝ Մեծ Բրիտանիայում, մեզ գրեթե միշտ թույլ է տրվում խոսել նրա մասին Երկրորդ համաշխարհային պատերազմի, ոչ թե Եվրոպայում պատերազմի լույսի ներքո»,-հայտարարել է նա:

Գրիրը հավելել է, որ Չերչիլն, իբրեւ, հայտարարել էր, թե «արիական ռասան կհաղթի, նկարագրել էր հնդկացիներին որպես գարշելի երկրում ապրող գարշելի ժողովուրդ»: