Նիշեգորոդկսի շրջանում Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի հետաքննության բաժնում հետաքննում են 2018 թվականի հարուցված քրեական գործը (մոլախաղի անօրինական կազմակերպում եւ անցկացում), հաղորդվում է ՌԴ Նիժեգորոդսկի շրջանի Քննչական կոմիտեի կայքում:.
2018 թվականին կասեցվել է մոլախաղի անօրինական գործությունեությունը Մոսկվայի, Կանավինսկի եւ Լենինսկի շրջանների յոթ սրահներում:
«Քննչական կոմիտեի, Անվտանգության դաշնային ծառայության վարչության եւ Նիժեգորոդկսի շրջանի Ռուսաստանի ՆԳՆ-ի Գլխավոր վարչության համատեղ գործողությունների արդյունքում հաստատվել է տվյալ հանցագործության մեջ 27-35 տարեկան երեք տղամարդկանց մասնակցությունը: Նրանցից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, որը ձերբակալվել է 2019 թվականի հունվարի 31-ին, ՌԴ քրեական դատավարության օրենսգիրք, հոդվ. 91-92»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ հետաքննության՝ 2018 թվականի ապրիլ-մայիսին կասկածյալները կազմակերպել եւ անցկացրել են անօրինական մոլախաղեր խաղային սարքավորումներով հագեցած 7 սրահներում՝ Ն.Նովգորոդի երեք շրջաններում:
Քրեական գործի շրջանակներում անցկացված տեխնիկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ հակաիրավական գործունեության արդյունքում կասկածյալները ստացել են առանձնակի խոշոր չափերի եկամուտ՝ ավելի քան 6 մլն ռուբլի:
Առաջիկայում բոլոր երեք կասկածյալներին մեղադրանք կառաջադրվի ՌԴ ՔՕ 171.2 հոդվածով եւ կընտրվի խափանման ձեւը:
Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է:





























