Սաուդյան Արաբիայի իշխանություններն ամփոփել են հակակոռուպցիոն արշավը, որի շրջանակներում նախատեսվում էր բյուջե վերադարձնել տասնյակ միլիոն դոլարներ, որոնք անհետացել էին պետական պաշտոնյաների ծախսերի եւ կոռուպցիայի հետեւանքով, հաղորդում է Կոմմերսանտ-ը:
Իշխանությունները գնահատել էին այդ կորուստները 100 մլրդ դոլարի չափով. ծրագրի արդյունքում հնարավոր դարձավ հետ գանձել շուրջ 107 մլրդ դոլար: Արշավի ընթացքում 87 մարդ համաձայնվել էր «կարգավորել» իշխանությունների պահանջները:
Չորեքշաբթի Սաուդյան Արաբիայի իշխանությունները պաշտոնապես ներկայացրել են հատուկ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները, որը զբաղվում էր կոռուպցիայի հետաքննությամբ: Նշվում էր, որ արշավի արդյունքում բյուջե է վերադարձվել 400 մլրդ ռիալ (106,6 մլրդ դոլար) դրամային միջոցների, արժեթղթերի, անշարժ գույքի եւ այլ ակտիվների տեսքով: Դեռեւս մեկ տարի առաջ այդ թիվը նշված էր գլխավոր դատախազության զեկույցում: Այժմ իշխանություններն արդեն պաշտոնապես են հայտարարել արշավի ավարտի մասին, որը տեւել որ շուրջ 15 ամիս:
Ըստ գլխավոր դատախազության գնահատականի՝ վերջին տասնամյակների ընթացքում սիստեմատիկ կոռուպցիայի եւ ծախսերի հետեւանքով երկիրը կորցրել էր առնվազն 100 մլրդ դոլար:
Այդկերպ երկրի իշխանություններին հաջողվել է կոմպենսացնել ավելին: Նշվում է, որ երկրի թագավոր Սալման աս-Սաուդը հաստատել է հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատանքի արդյունքները, որը գլխավորում էր թագաժառանգ բեն Սալմանը:





























