Փաստենք, որ Ազգային ժողովն այլեւս վերածվել է ՔՊ-ական գրասենյակի: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ազգային Ժողովի դահլիճը վերավել է կուսակցական ակտիվի նիստերի սրահի, իսկ թափանցիկության եւ հաշվետվողականության մասին դատարկաբանությունները ավարտվել են ԱԺ անցակետում լրագրողների արգելափակմամբ»,-գրել է նա:

Նշենք, որ այսօր խոորհրդարանում տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը, որը տեւել է մոտ 4 ժամ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաեւ մարզպետներ:  Նախապես հայտարարվել էր, որ փակ նիստում քննարկվելու է «Կառավարության կառուցվածքում փոփոխություններ» կատարելու հարցը:

Նշենք, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին թույլ չեն տվել մուտք գործել շենք, քանի որ ոչ աշխատանքային օր է: