Հնդկաստանից Թայլանդ մեկնող ուղեւորի ուղեբեռի մեջ սպաները հովազի մեկ ամսական ձագ են հայտնաբերել՝ տեղեկացնում է BBC News-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Չենաի քաղաքի օդանավակայանում։

Ընդամենը մեկ կիլոգրամ կշռող ձագին թաքցրել են պլաստիկ զամբյուղի մեջ։

Իշխանությունները հետաքննում են՝ արդյոք կասկածյալը մաքսանենգների միջազգային խմբավորման անդամ է։

45-ամյա տղամարդը խուսափում է պատասխանել այն հարցերին, որ ուղղում են նրան մաքսային ծառայության աշխատակիցները։

Օդանավակայանի ներկայացուցիչները պատմել են, որ կենդանին շոկի մեջ էր եւ թուլությունից ծվծվում էր։