Ավստրալիական Ֆլինդերս համալսարանի գիտնականները սկսել են թեսթավորել հիդրոհամազգեստի համար նոր գործվածքը, որը կօգնի պաշտպանվել շնաձկներից՝ հայտնում է 9News-ը։

Աշխատանքները սկսվել են 90 000դոլարի չափով կառավարական գրանտ ստանալուց հետո։ Ենթադրվում է, որ օգտագործվող գործվածքը նման կլինի կեւլարին՝ ջերմակայուն շատ ամուր գործվածք, որն օգտագործվում է զրահաբաճկոնների արտադրության համար։

«Շնաձկների կծելու պատճառով մահվան դեպքերի մեծամասնությունը կապված է արյան կորստի կամ արյան կորստից առաջացած շոկի հետ։ Եթե մենք կարողանանք վնասվածքները նվազագույնի հասցնելու հաշվին այն նվազեցնել, ապա շնաձկների կծելուց հետո ողջ մնացողների թիվը կավելացնենք»,- պատմել է դոցենտ Չառլի Հյուվեներսը։

Շուտով համալսարանը կսկսի բաճկոնները փորձարկել շնաձկների համար բնական միջավայրում՝ Սպենսերի նեղուցում, որը Ավստրալիայի հարավում է։