Եգիպտացի հնագետները Կահիրեից հարավ գտնվող Մինյե քաղաքում 50 մումիայով փարավոնների դամբարան են հայտնաբերել, որը պատկանում է Պտղոմեոսների դարաշրջանին՝ հայտնում է jpost-ը։

Մումիաները գտնվել են չորս 9 մետրանոց գերեզմանահորերում։ Որոշ մումիաներ փաթաթված են եղել վուշից գործվածքների մեջ, իսկ մյուսները եղել են քարե դագաղներում կամ փայտյա սարկոֆագներում։

Հնությունների բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրիի խոսքերով, մումիաների ինքնությունը դեռեւս չի պարզվել։

«Մենք հիերոգլիֆներով գրված անուններ չենք գտել»,- ասել է նա՝ հավելելով, որ մումիավորման ձեւից ակնհայտ է, որ մարդիկ, ում աճյունները գտնվել են, զբաղեցրել են կարեւոր կամ հարգի պաշտոններ։